Jump to content

Սեմ Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմ Ֆիշեր
Բնօրինակ անունSam Fischer
Ի ծնե անունՍամուել Ֆիշեր
Ծնվել էհուլիսի 5, 1991(1991-07-05) (33 տարեկան)
Սիդնեյ, Ավստրալիա
Երկիր Ավստրալիա
ԺանրերR&B, սոուլ, նեո սոուլ
Մասնագիտությունհեղինակ-կատարող և կոմպոզիտոր
Գործունեություն2012-այժմ
ԼեյբլRCA Records
ԿրթությունSydney Grammar School?
Կայքsamfischermusic.com

Սեմ Ֆիշեր (անգլ.՝ Sam Fischer, հուլիսի 5, 1991(1991-07-05), Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի փոփ ռոք երգիչ, երգերի հեղինակ և երաժիշտ[1]։ Ֆիշերը նախքան 2019 թվականին «RCA Records» լեյբլի հետ համագործակցելը երգերը թողարկել է ինքնուրույն կերպով։ 2020 թվականի հունվարին RCA-ն վերաթողարկել է նրա դեբյուտային «Not a Hobby» մինի ալբոմը[2][3]։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիշերը ծնվել է 1991 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից դուրս[1] և մեծացել Սիդնեյից ոչ հեռու գտնվող Գրոս Վեյլ քաղաքում գտնվող ագարակում։ Նրա երաժշտական կյանքն սկսվել է երեք տարեկանում, երբ սկսել է նվագել ջութակ՝ ոգեշնչվելով Քուինի ելույթը նայելիս[4]։ 7 տարեկան հասակում իր ընտանիքի հետ տեղափոխվել է Սիդնեյ, 10 տարեկանում ունեցել սաքսոֆոն, ավելի ուշ նվագել է ավագ դպրոցի ջազ նվագախմբի կազմում։ 12 տարեկանից սկսել է գրել երգեր։ Հաճախել է Սիդնեյի գրագիտության դպրոց և ավելի ուշ՝ Սիդնեյի երաժշտական կոնսերվատորիա։ 2010 թվականին ընդունվել է Բոստոնում գտնվող Բերքլիի երաժշտական քոլեջ և տեղափոխվել այդ քաղաք՝ երաժշտություն սովորելու[5]։ Դասական կերպով սովորել է սաքսոֆոն և ջութակ։ Բերքլիում միացել է «Pitch Slapped» վոկալ խմբին, որը 2014 թվականին հաղթել է ա կապելլայի մրցույթում։

2012-ներկա։ «Not a Hobby»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիշերի առաջնելութային թողարկումը եղել է 2012 թվականի հուլիսին Ալեքս Փրեսթոնի հետ «Heartbeats» սինգլը[6]։ 2014 թվականին՝ Բերքլիի քոլեջն ավարտելուց հետո[7], Ֆիշերը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ակտիվ է եղել տեղական ա կապելլա խմբերում և երգել է «HOLYCHILD» խմբի բեք վոկալ կազմում[4], միաժամանակ գրել է երգեր և, որպես արտիստ, իր կարիերայի համար ձգտել է հաջողության։

2016 թվականի մայիսին Ֆիշերը թողարկել է իր առաջին սինգլը՝ «Lean»[8][9]: Հաջորդ տարի թողարկել է 2017 թվականի նոյեմբերի 10-ին «Billboard»-ում ներկայացված «Same Friends»[10] և «Getting Older»[11] սինգլները։ Ֆիշերն Օփիայի հետ թողարկել է «Secrets» սինգլը[12]։

2018 թվականի հունվարին Ֆիշերը թողարկել է առաջին մինի ալբոմը՝ Not a Hobby[1]: 2018 թվականի մայիսին Ֆիշերը թողարկել է երկրորդ մինի ալբոմը՝ Sam Fischer (Our Vinyl Sessions), որտեղ ներառված են «Getting Older», «Same Friends» և «Lean» երգերը[13]։ 2019 թվականի հունվարին Ֆիշերը համագործակցել է Լոնդոնից Բլեք Սեյնթի հետ` թողարկելով «Everybody Wants You» երգը, որը 2019 թվականի կեսերին դարձել է պար[1]։ Նույն տարի շրջագայել է Լյուիս Քափալդիի հետ[14]։ Ավելի ուշ` 2019 թվականին, Ֆիշերը միացել է «RCA Records» լեյբլին, որը 2019 թվականի դեկտեմբերին վերաթողարկել է «This City» երգը[15] և 2020 թվականի հունվարին` Not a Hobby մինի ալբոմը[2]։ Not a Hobby-ն 2020 թվականի մարտի 9-ին Ավստրալիացի արտիստների սինգլների չարթում գրավել է 15-րդ տեղը[16]։

Ֆիշերն աշխատել է շատ պրոդյուսերների հետ և գրել է երգեր մի շարք արտիստների համար, որոնց թվում են Սիարան («Dose»)[17], Էլլե Քինգը, Սաբրինա Քլաուդիոն, Քեյթ Ուրբանը, MAX-ը, Քրիստիան Ֆրենչը, Անդի Գրեմերը, Saygrace-ը և Ջեսսի Ջեյը[18][19]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինի ալբոմների ցանկ, նշումներ
Անվանում Նշումներ Հիթ-շքերթներում ամենաբարձր դիրքեր
AUS UK
Down.

[20]
Not a Hobby [Ն 1]
Sam Fischer (Our Vinyl Sessions)
  • Թողարկված՝ 2018 թվականի մայիսի 10[13]
  • Լեյբլ՝ Our Vinyl TV
  • Ձևաչափեր՝ թվային ներբեռնում, սթրիմինգ
Homework
  • Թողարկված՝ 2020 թվականի օգոստոսի 28[21]
  • Լեյբլ՝ RCA
  • Ձևաչափեր՝ թվային ներբեռնում, սթրիմինգ
82
«—» նշանակում է, որ այն չի հայտնվել հիթ-շքերթում կամ չի թողարկվել այդ տարածաշրջանում։

Որպես առաջատար կատարող

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարի Հիթ-շքերթներում ամենաբարձր դիրք Հավաստագրում Ալբոմ
AUS
[22]
BEL
(WA)
Tip

[23]
CAN
[24]
IRE
[25]
NZ
[26]
SCO
[27]
SWE
Heat.

[28]
UK
[29]
US
Bub.

[30]
«Lean» 2016 Ոչ ալբոմային սինգլ
«Same Friends»[31] 2017
«Getting Older»[32] Not a Hobby
«Smoke»[33] 2018
«This City»[34]
«Restless»
(The Gifted-ի հետ)[35]
Ոչ ալբոմային սինգլներ
«We Won't Back Down»
(Dirtier Blonde-ի հետ)[36]
«This City»
(վերաթողարկում)
2019 17 21 72 18 20 8 2 16 5 Homework
«The Usual»[41] 2020
«—» նշանակում է, որ այն չի հայտնվել հիթ-շքերթում կամ չի թողարկվել այդ տարածաշրջանում։

Որպես երկրորդական կատարող

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարի Ալբոմ
«Heartbeats»
(Ալեքս Փրեսթոնի հետ)[6]
2012 Ոչ ալբոմային սինգլ
«Secrets»
(Օփիայի հետ)[42]
2017 Faded
«Everybody Wants You»
(Բլեք Սեյնթի հետ)[43]
2019 Everybody Wants You

Գովազդային սինգլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարի Ալբոմ
«Everybody's Got Somebody»[44] 2020 Homework
«I Got to Live»[44]

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

ARIA Music Awards-ը ամենամյա մրցանակների շարք է, որը ճանաչում է Ավստրալիայի երաժշտության բոլոր ժանրերում բարձր որակը, նորարարությունը և նվաճումները։ 2020 թվականին Ֆիշերն առաջադրվել է մեկ մրցանակի[45]։

  1. Not a Hobby մինի ալբոմը չի մտել Ավստրալիայի (ARIA Charts) թոփ 50, բայց «Australian Artist Singles Chart»-ում զբաղեցրել է 15-րդ տեղը[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Sam Fischer Bio». AllMusic. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  2. 2,0 2,1 «Not a Hobby (EP)». Apple Music. 2020 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  3. «TMN Ones to Watch in 2020». The Music Network. 2020 թ․ հունվարի 20. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  4. 4,0 4,1 Johnson, Tommy (2018 թ․ հունվարի 17). «Trusting Yourself And The Process; An Interview with Sam Fischer». Ghettoblaster. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  5. «ELLE Interview: Sam Fischer». Elle. 2016 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  6. 6,0 6,1 «Heartbeats». Apple Music. July 2012. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  7. «Australian-Born, LA-Based Musician Sam Fischer Shares New Single 'Getting Older'». The Music Site. 2017 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  8. Galipault, Gerry (2016 թ․ հունիսի 3). «New Songs: Beck, Shawn Mendes, Maxwell, etc». Pause&Play. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  9. Robinson, Collin (2016 թ․ մայիսի 3). «Sam Fischer – "Lean" (Stereogum Premiere)». Stereogum. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  10. Stubblebine, Allison (2017 թ․ նոյեմբերի 10). «Sam Fischer Shares Soulful New Track & Video 'Same Friends': Exclusive». Billboard. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  11. Lily (2017 թ․ դեկտեմբերի 2). «Australian-Born, LA-Based Musician Sam Fischer Shares New Single 'Getting Older'». The Music Site. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  12. Owens, Grant (2017). «Opia: Secrets (ft. Sam Fischer)». We Found New Music. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  13. 13,0 13,1 «Sam Fischer (OurVinyl Sessions) - Single». Apple Music. 2018 թ․ մայիսի 10. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  14. «UNCO[V]ERED: SAM FISCHER». VMusic. 2016 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  15. «Australian singer-songwriter Sam Fischer drops "This City" single». 2019 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  16. 16,0 16,1 «ARIA Australian Artist Singles Chart» (PDF). ARIA. 2020 թ․ մարտի 9. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  17. «"Dose" by Ciara». Song Meanings and Facts. 2018 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  18. «2018SONY/ATV UPS A&R PAIR». Hits Daily Double. 2018 թ․ հուլիսի 11. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  19. «SONY U.K.'S CLASS OF 2020». Hits Daily Double. 2020 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  20. «Official Album Downloads Chart Top 100: 04 September 2020 – 10 September 2020». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  21. «Sam Fischer Announces New EP "Homework", Releases New Song "The Usual"». PM Studio. 2020 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  22. «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2020 թ․ հունիսի 8. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  23. «Discographie Sam Fischer». Ultratop (French). Hung Medien. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Canadian Hot 100 – The Week of July 11, 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  25. «Official Irish Singles Chart Top 50». Official Charts Company. 2020 թ․ հուլիսի 24. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  26. «Sam Fischer | full Official Chart history». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  27. «Bubbling Under Hot 100 – The Week of July 4, 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  28. «Same Friends - Single». Apple Music. 2017 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  29. «Getting Older - Single». Apple Music. 2017 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  30. «Smoke - Single». Apple Music. 2018 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  31. «"This City" Is Out». Facebook. 2018 թ․ հունվարի 18. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  32. «Restless - Single». Apple Music. 2018 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  33. «We Won't Back Down - Single». Apple Music. 2018 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  34. «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2020 թ․ հուլիսի 27. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  35. «BRIT Certified - bpi» (To access, enter the search parameter "Sam Fischer"). British Phonographic Industry. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  36. «Gold & Platinum – Sam Fischer». Recording Industry Association of America. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  37. «New Zealand single certifications – Sam Fischer – This City». Recorded Music NZ. Վերցված է 31 July 2020-ին.
  38. @SamFischer (July 31, 2020). «The Usual is out now! 🧡 http://smfschr.com/TheUsual» (Թվիթ). Վերցված է July 31, 2020-ին – via Թվիթթեր.
  39. «Secrets (featuring Sam Fischer)». Apple Music. 2017 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  40. «Secrets (Black Saint featuring Sam Fischer)». Apple Music. 2019 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  41. 44,0 44,1 @SamFischer (August 13, 2020). «Everybody's Got Somebody & I Got To Live are out in so many parts of the world & all ur messages & tweets are SENDING ME. Love u guys 🧡🧡» (Թվիթ). Վերցված է 15 August 2020-ին – via Թվիթթեր.
  42. «ARIA Awards 2020 Nominees». Australian Recording Industry Association (ARIA). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]